ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է չինացի պաշտոնյայի հետ իր անձնական զրույցի մանրամասները, որի ընթացքում պաշտոնյան Չինաստանում Զախարովայի հայտնիությունը կապել է ոչ թե ԱՄՆ-ի քննադատության, այլ արտաքին տեսքի հետ։
«Մի բարձրաստիճան չինացի պաշտոնյա, դա մասնավոր զրույց էր, ուստի անունը չեմ նշի, ասաց ինձ. «Դուք շատ հայտնի եք Չինաստանում», – պատմել է Զախարովան՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի նստշրջանի ժամանակ։
Ի պատասխան Զախարովան կատակել է և հարցրել, թե արդյոք դա կապված է ԱՄՆ–ի հասցեին իր կոշտ հայտարարությունների հետ։
«Նա խորհրդավոր նայեց ինձ և ասաց. «Ո՛չ։ Որովհետև գեղեցիկ եք», – փոխանցել է պաշտոնյայի խոսքերը դիվանագետը։
10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։ ՌԻԱ Նովոստին ֆորումի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։