Լիսաբոնում ֆունիկուլյորը դուրս է եկել գծերից, առնվազն 15 զոհ կա. կադրեր

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ֆունիկուլյորի ճոպանը կտրվել է։
Sputnik
Լիսաբոնի կենտրոնում «Գլորիա» ֆունիկուլյորը դուրս է եկել ռելսերից։ Պատահարի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել, որոնցից մեկը երեխա է։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Եվս 18 մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից հինգը ծանր վիճակում է։
Նախնական տեղեկություններով` ճոպանը կտրվել է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում։
Լիսաբոնի քաղաքապետ Կառլոս Մոեդասը եռօրյա սուգ է հայտարարել։ Ողբերգության պատճառները դեռևս պարզված չեն։
Երևանի «Ջրաշխարհի» հարևանությամբ մարդատարը բախվել է թիվ 41 երթուղու ավտոբուսին. կա տուժած