Ղազախստանի արտգործնախարարի ձերբակալության մասին լուրը չի հաստատվում

Ղազախական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ լուրը կեղծ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի ձերբակալության մասին տեղեկությունը չի հաստատվում։ Ղազախական մի շարք լրատվամիջոցներ հերքում են լուրը։
Orda.kz կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալվել են Նուրտլեուն, գործարար Հաջի Հաջիևը և Ազգային անվտանգության կոմիտեի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ: Սակայն «Курсив»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նախարարն աշխատավայրում է։
«Tengrinews», «КазТАГ» և մի շարք այլ լրատվամիջոցներ նույնպես պնդում են, որ լուրը կեղծ է։
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան սոցիալական ցանցերում կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ նման հաղորդագրությունների տարածմանը: Նա նշել է, որ որոշ պաշտոնական ԶԼՄ-ներով և անանուն տելեգրամյան ալիքներով չհաստատված տեղեկություններ են տարածվում պետական ծառայողների ձերբակալության մասին:
«Պետք է հիշել տվյալները ստուգելու, անմեղության կանխավարկածի սկզբունքի և լրագրողական էթիկայի մասին։ Աղմկոտ, սկանդալային մանրամասների հետևից ընկնելիս լրագրողները պետք է հաշվի առնեն, որ չհաստատված տեղեկությունը կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և նրանց մերձավորներին, արատավորել պատիվն ու արժանապատվությունը և զրպարտություն լինել», - գրել է Բալաևան:
Այլ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։
ՆԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալությունը