ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը։
Մի քանի ԶԼՄ–ների տեղեկություններով՝ Մկրտիչ Մկրտչյանին այս գիշեր ոստիկանները թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել։
ԶԼՄ–ները հաղորդում են, որ ոստիկանների գործողության ժամանակ պաշտոնյայի եղբայրը եղել է ընկերոջ հետ «Մերսեդես» մակնիշի, 01WM808 պետհամարանիշի մեքենայում:
Ըստ որոշ ԶԼՄ–ների` Մկրտիչ Մկրտչյանի ընկերը դիմել է փախուստի։
Sputnik Արմենիան տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՆԳՆ–ին, սակայն դեռևս պատասխան չի ստացել։