Թրամփը հայտնել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկայում զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Շուտով ես զրուցելու եմ նրա հետ, կիմանամ` ինչ ենք անելու», - ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ հանդիպման ժամանակ:
Թրամփն ընդգծել է, որ գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդի հետ:
ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է իր ներկա չլինելը Ճապոնական միլիտարիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարություններին, որոնք անցկացվել են Պեկինում:
«Մինչ այս պահը չեմ էլ մտածել այդ մասին։ Երբեք չեմ մտածել, որ ինձ կհրավիրեն։ Ես չպետք է այնտեղ լինեի», - ասել է Թրամփ----ը։
Միաժամանակ նա դրական է գնահատել անցկացված միջոցառումները՝ դրանք անվանելով գեղեցիկ և շատ տպավորիչ:
«Ես հասկացա, թե ինչու էին նրանք դա անում՝ հույս ունեին, որ ես կհետևեմ, և ես իսկապես նայում էի», - հավելել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին հանդիպեցին Ալյասկայում և քննարկեցին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ դրական որակեցին բանակցությունները։
Թրամփը զուրկ չէ հումորից. Պուտինը՝ ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների մասին