ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Սպիտակ տունը պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, նկատի է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու, ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հեռախոսազրույցը:
Այսօր Թրամփը լրագրողներին ասել էր. «Շուտով նրա հետ զրույց կունենամ, կիմանամ՝ ինչ ենք անելու»՝ հավելելով, որ Պուտինի հետ գերազանց հարաբերություններ ունի:
Ինչպես փոխանցում են «Reuters»-ը և «Agence France-Presse»-ը, Թրամփի հայտարարությունից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը Զելենսկու մասին է։ Ակնկալվում է, որ նրանց զրույցը կկայանա սեպտեմբերի 4-ին:
Նշենք. որ Թրամփը լրագրողներին տված պատասխաններում մի քանի անգամ անդրադարձել էր Ուկրաինայի թեմային: