«Սիբիրի ուժը-2»-ն իրականացվում է շուկայական սկզբունքներով. Պուտինն ամփոփել է ՉԺՀ այցը

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ՉԺՀ կատարած այցի ընթացքում ընդունված փաստաթղթերը միտված են ապագային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Սիբիրի ուժը-2» նախագծի շուրջ պայմանավորվածությունները հիմնված են շուկայական պայմանների և փոխադարձ օգուտների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Չինաստան կատարած այցի արդյունքները։
«Դրանք փոխշահավետ պայմանավորվածություններ են և իրագործվում են շուկայական սկզբունքներով՝ ելնելով հենց այդ տարածաշրջանում ձևավորվող պայմաններից», - նշել է նա։
Նախագահի խոսքով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, էներգառեսուրսների պահանջարկը շարունակում է աճել։
«Մենք ունենք այդ հումքի մատակարարման հնարավորությունները», - ասել է նա՝ ընդգծելով, որ չինական տնտեսությունը շարունակում է մնալ համաշխարհային առաջատարներից մեկը՝ տարեկան արձանագրելով ավելի քան 5 տոկոս աճ:
«Եթե ողջ եմ, արդեն լավ է». Պուտինն ու Ֆիցոն բանակցել են Պեկինում
Պուտինը հավելել է, որ ՉԺՀ կատարած այցի ընթացքում ընդունված փաստաթղթերը միտված են ապագային: Նա նաև դրական է գնահատել գլոբալ կառավարման մասին չինական նախաձեռնությունը՝ այն համարելով ժամանակին և կառուցողական համագործակցության ուղղվածություն ինչպես գագաթնաժողովի մասնակիցների, այնպես էլ պոտենցիալ գործընկերների հետ:
Ռուսաստանի նախագահի աշխատանքային այցը ՉԺՀ տեղի է ունեցել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը: Այցի շրջանակում Պուտինը բանակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովին, երկկողմ հանդիպումներ է անցկացրել։ Այցի ընթացքում Ռուսաստան–Մոնղոլիա–Չինաստան եռակողմ գագաթնաժողով է անցկացվել: Պուտինը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:
Պուտինը և Կիմ Չեն Ինը Չինաստանում զրուցել են ավելի քան 2.5 ժամ. կադրեր