Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն խմբային հարված է հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին

Նախարարությունից նշել են, որ հարվածի նպատակին հասել են, բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և վառելիքային ենթակառուցվածքների ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Այսօր երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և վառելիքային ենթակառուցվածքների ձեռնարկություններին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի օգտին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հավելել են, որ հարվածի նպատակին հասել են, բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին