Պուտինը Չինաստանում անցկացրած 4 օրում գերազանցել է ընդունված աշխատանքային նորմերը

Ռուսաստանի առաջնորդի գրաֆիկն ավարտվել է լրագրողների հետ 50 րոպե տևած շփումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քառօրյա այցը Չինաստան իսկական դիվանագիտական մարաթոնի է վերածվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Լիարժեք շփումներ են եղել 17 երկրի ղեկավարների և վարչապետների հետ։ Պուտինը հասցրել է ոտքի վրա շփվել բազմաթիվ օտարերկրյա հյուրերի հետ։
Աշխատանքային ժամացուցակի առումով ևս Պուտինը գերազանցել է բոլոր ընդհանուր ընդունված աշխատանքային նորմերը՝ ընդհանուր առմամբ աշխատելով 48 ժամ: Այսպես` սեպտեմբերի 1-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի օրը, Պուտինի աշխատանքային օրը ձգվել է 16 ժամ։
Սեպտեմբերի 2-ի նախագահական օրը գերազանցել է 14 աշխատանքային ժամը։ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունները տևողությամբ երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել՝ զիջելով միայն Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպմանը:
Պուտինն ասել է` ինչպես կարելի է կարգավորել Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները
Սեպտեմբերի 3-ը Պուտինը վաղ է սկսել՝ արդեն առավոտյան 9-ին միացել է առաջնորդներին, որոնք հրավիրված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Ռուսաստանի առաջնորդի գրաֆիկն ավարտվել է լրագրողների հետ 50 րոպե տևած շփումով՝ գիշերը 23:30–ին: Հատկանշական է, որ բավականին հոգնած Պեսկովը փորձել է կրճատել ԶԼՄ-ների հետ շփման ժամանակը։ Նրա «Վլադիմիր Վլադիմիրովիչ, այսպես կարող է երկար շարունակվել» արտահայտությանը Պուտինը կատակով պատասխանել է. «Ծույլիկ է, աշխատել չի ուզում։ Կողքիս կանգնած էլի ալարում է»։
Պեկինից Պուտինը մեկնել է Վլադիվոստոկ. նրան 2 ոչ պակաս հագեցած օր է սպասում Հեռավոր Արևելքում:
Թրամփը զուրկ չէ հումորից. Պուտինը՝ ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների մասին