Պեկինում Պուտինի և Ալիևի միջև բովանդակալից շփում չի եղել. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարճ ողջունել են միմյանց Չինաստանում կայացած հանդիսավոր միջոցառումների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև Պեկինում բովանդակալից շփում չի եղել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս անգամ որևէ բովանդակալից շփում չի եղել», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը և Ալիևը Պեկինում միմյանց ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։
Ադրբեջանական հեռուստաալիքները Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կարճ ձեռքսեղմման կադրեր էին հրապարակել։