ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ռոստովի մարզում ոչնչացվել և որսացվել է 25 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ 24, Կրասնոդարի մարզում՝ 20, Սև ծովում՝ 15, Կալուգայի մարզում՝ 10, Ղրիմի Հանրապետության տարածքում՝ ութ, Ազովի ծովի վրա՝ երկու և Սմոլենսկի մարզի վրա՝ մեկ անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։