ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության քարտուղարը օգոստոսի 29–ին էլ Իրան էր մեկնել։ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը նա ներկայացրել էր օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված համաձայնագրերը: