Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերանը շնորհավորանք է ստացել ՌԴ նախագահից

Վետերանին նաև հուշանվեր են հանձնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանական շնորհավորանք է հղել Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերան Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկուն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից։
Շնորհավորանքը վետերանին փոխանցել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի օգնական Վ.Ս. Խոլոպովը: Ուղերձի հետ միասին վետերանին հուշանվեր են հանձնել:
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերան Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկուն է հանձնում Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն ու հուշանվեր
Վլադիմիր Ռապացկին շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և ընդգծել է, որ առաջվա պես պատրաստ է ծառայել Ռուսաստանին։
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերան Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկուն է հանձնում Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը
Վետերանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին Չինաստանի Հարբին քաղաքից ոչ հեռու գտնվող Չանջաու գյուղում։ Որբ մնալով՝ 1942 թվականին տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և Մոսկվայում հայտնվել ռազմական նվագախմբում։ Առաջին ուկրաինական ճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։
Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերան Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների հետ
Այսօր Վլադիմիր Ռապացկին դասավանդում է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում: