Բլոգեր Մարգարյանը զղջացել է և պատրաստ է համագործակցել քննության հետ. փաստաբան

Փաստաբանը դատարանին խնդրեց մեղմացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու գործով կալանավորված բլոգեր Արսեն Մարգարյանի փաստաբանը հայտարարել է, որ նա զղջացել է և պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նա զղջացել է և պատրաստ է համագործակցել քննության հետ, պարտավորվում է ներկայանալ առաջին իսկ պահանջով։ Ես խնդրում եմ մեղմացնել խափանման միջոցը»,-ասել է փաստաբանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ:
Ավելի վաղ բլոգերը կալանավորվել էր 17 օրով։
Քննության վարկածով՝ Մարգարյանը, տեղյակ լինելով վիդեոհոսթինգային հարթակներից մեկի հայտնիությանը, լայն հանրության համար տեղադրել է տեսագրություն, որը պարունակում է հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորող տեղեկություն։ Նշվում է, որ նրա նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել։
Հիշեցնենք` Մարգարյանը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Կուբինկա բնակավայրում։