ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Դոնեցկի Հանրապետության Գորլովկա քաղաքի Կալինինի շրջանի բնակելի զանգվածում գտնվող բազմաբնակարան շենքին: Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինայի զինված կազմավորումների դրոնը հարված է հասցրել Գորլովկա քաղաքի Կալինինի շրջանի «Սոլնեչնի» բնակելի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկին։ Վնասվել է կոմունալ ձեռնարկություններից մեկի ավտոտրանսպորտային միջոցը», - իր տելեգրամյան ալիքում գրել է Պրիխոդկոն՝ հավելելով, որ տուժածներ չկան։
Դոնեցկի Հանրապետության` Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով համապատասխան կառույցն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ այսօր ուկրաինական զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բազմիցս հարձակվել են Գորլովկայի վրա. այսպես, Մոսկվայի ժամանակով ժամը 8.05-ից 13.00-ը քաղաքի ուղղությամբ արձակվել է 155 միլիմետր տրամաչափի 8 արկ և 6 կամիկաձե անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։