ՀԱՊԿ երկրները վարժանքներով կմշակեն ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման գործողությունը

Համապատասխան որոշման հաստատումից հետո ՀԱՊԿ ԱԱՀՈւ հրամանատարությունը ձեռնամուխ է եղել համատեղ գործողության պլանավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) հրամանատարը «Փոխգործակցություն-2025» համատեղ զորավարժության շրջանակներում որոշում է կայացրել անցկացնել ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմանը մասնակցելու և զորքերի տարածաշրջանային խմբավորման ծավալումն ապահովելու համատեղ գործողություն: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ զորավարժությունների միացյալ մամուլի կենտրոնը։
«Այսօր Բելառուսի «Լոսվիդո» զորավարժարանում «Փոխգործակցություն-2025» համատեղ զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ ԱԱՀՈւ հրամանատար, Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Ելֆիմովը զեկուցել է կազմակերպության անդամ պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմանը մասնակցելու և զորքերի տարածաշրջանային խմբավորման ծավալումն ապահովելու համատեղ գործողության անցկացման մասին որոշումը», – հայտնել է մամուլի կենտրոնը:
Նշվում է, որ որոշմամբ սահմանվել են հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները, զորակազմերի և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների հիմնական խնդիրները, փոխգործակցության, համակողմանի ապահովման և կառավարման հարցերը:
Որոշման հաստատումից հետո ՀԱՊԿ ԱԱՀՈւ հրամանատարությունը ձեռնամուխ է եղել համատեղ գործողության պլանավորմանը և փոխգործակցության կազմակերպմանը:
ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ նախատեսվում է միջուկային զենքի կիրառման պլանավորում
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 6-ը Բելառուսում կանցկացվի ՀԱՊԿ զորավարժությունների շարք: Վարժանքներին ներգրավված են ավելի քան 2 հազար զինծառայողներ, 450 միավոր ռազմական տեխնիկա։