Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Էներգոդարը մեկ օրում երեք անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի ԶՈւ-ի կամիկաձե դրոններով

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք դրոն է հարձակվել քաղաքի բնակելի շենքերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Զապորոժիեի մարզում Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգոդար արբանյակ-քաղաքը օրվա ընթացքում երեք անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե դրոններով: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը։
Երկուշաբթի` սեպտեմբերի 1-ին, Պուխովը հայտնել էր քաղաքի բնակելի շենքերի վրա երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, ոչ ոք չի տուժել:
«Չեն դադարում Էներգոդարի վրա Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումները։ Այսօր օրվա ընթացքում կամիկաձե դրոնների երեք հարձակում է արձանագրվել քաղաքի տարածքում։ Բոլոր հարձակումները կատարվել են 1-ին միկրոշրջանում, բնակելի շինություններում տուժածներ չկան։ Վնասի չափը ճշտվում է», -գրել է Պուխովը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: