Աֆղանստանում 100–ավոր մարդիկ կան փլատակներում, երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100–ը

Երկրաշարժից տուժել է հատկապես երկրի արևելքում գտնվող Կունար նահանգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Աֆղանստանում երկրաշարժից հետո հարյուրավոր մարդիկ են մնացել փլատակներում։ Տեղեկությունը հայտնում է «TOLOnews»–ը։
«Փրկարարական գործողությունները շարունակվում են Կունարի շրջաններում... որտեղ հարյուրավոր մարդիկ կան փլատակներում», – ասվում է X սոցցանցում։
«Reuters»-ն էլ հայտնում է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1124-ի, տուժել է 3251 մարդ։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի մոտակայքում։
Ուժ և արագ ապաքինում բոլոր տուժածներին․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանին