ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանին և Թուրքիային կայունություն է պետք Կովկասում։ Այս հայտարարությունն արել է Ռեջեփ Էրդողանը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայության` Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջող ընթացք կունենան և կհանգեցնեն կայուն խաղաղության, ինչը բխում է Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր շահերից։
Հիշեցնենք` այսօր ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որից առաջ նրանք ոտքի վրա զրուցել էին Էրդողանի հետ։