ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ակնկալում է, որ հանուն Եվրամիությանն անդամակցության Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) երբևէ դուրս գալու մասին որոշում կայացնելիս Հայաստանը հաշվի կառնի բազմաթիվ գործոններ:
Այս հարցի պետք է լուծի բացառապես հայ ժողովուրդը։ Այս մասին ՉԺՀ-ում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետը։
«Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և եթե երբևէ նման քայլ կատարվի, ապա ես վստահ եմ, որ հաշվի կառնվեն այս կամ այն ուղղությամբ որոշումների կայացման վրա ազդող ամենատարբեր գործոնները»,-ասել է Օվերչուկը:
Անցած շաբաթ Փաշինյանը, պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին, հայտարարել էր, որ հնարավոր է ցանկացած սցենար։ Նա նաև նշել էր, որ հասկանում է՝ Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, և երբ ժամանակը գա, համապատասխան որոշում կկայացվի: