Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ դրոնը Բելգորոդի գյուղերից մեկում հարվածել է մեքենային, վարորդը վիրավոր է

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Բժիշկները տուժածին տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Բորիսովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեքենայի վարորդը վիրավորվել է: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բորիսովի շրջանի Նովոալեքսանդրովկա գյուղում թշնամու դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Վիրավորվել է վարորդը։ Տուժածն ինքնուրույն դիմել է Բորիսովի կենտրոնական հիվանդանոց։ Տղամարդու մոտ ախտորոշվել է ականապայթյունային վնասվածք, բարոտրավմա, ինչպես նաև մեջքի, ձեռքի և սրունքի բեկորային վնասվածքներ»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները տուժածին տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Ավտոմեքենան վնասվել է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը:
ՌԴ ԶՈւ-ն խոցել է նավահանգստը, որն օգտագործվում է Ուկրաինայի ԶՈւ շահերի համար. ՊՆ