ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզում մոտոցիկլետի մասնակցությամբ մահվան ելքով պատահար է եղել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ օգոստոսի 30-ին, ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։
«Մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։