Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն խոցել է նավահանգստը, որն օգտագործվում է Ուկրաինայի ԶՈւ շահերի համար. ՊՆ

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը խոցել են նավահանգստային ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են նավահանգստային ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, այն ծածկող նորվեգական արտադրության NASAMS զենիթահրթիռային համակարգը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 156 շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին