ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ոտքի վրա շփվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրանց կանանց հետ։
Փաշինյանն ու կինը ոտքի վրա զրուցել են Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ
© Photo : Social media of Anna Hakobyan
Նշենք, որ Աննա Հակոբյանը ևս շտապել է այդ լուսանկարները հրապարակել իր սոցցանցում։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են զրուցակիցները ջերմ շփվում։
Փաշինյանն ու կինը ոտքի վրա զրուցել են Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ
© Photo : Social media of Anna Hakobyan
Ավելի ուշ հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյանը ոտքի վրա զրուցել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զրույցին ներկա է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փաշինյանի, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը
© Photo : Pool
ՇՀԿ գագաթնաժողովը բացումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ գագաթնաժողովի կազմակերպիչ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի անունից պատվիրակությունների ղեկավարների համար պաշտոնական ընդունելությամբ։ Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։