Կրակոցներ Երևանում․ վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր ժամը 15։10-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր։
Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով` այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարկում։
Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի դուստրը, փեսան և թոռները