Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի Դաշնության մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 11 ԱԹՍ Վոլգոգրադի մարզի տարածքում, ութ ԱԹՍ` Ռոստովի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ` Բելգորոդի և Բրյանսկի մարզերի տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին