ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ նախատեսվում է միջուկային զենքի կիրառման պլանավորում

ՀԱՊԿ զորավարժություններ
Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժությունների շարքը։ Դրանցում ներգրավված են ավելի քան 2 հազար զինծառայողներ, 450 միավոր ռազմական տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik. ՀԱՊԿ և «Արևմուտք-2025» զորավարժություններին նախատեսվում է միջուկային զենքի կիրառման պլանավորում, սակայն բացառվում է դրա կիրառումը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Բելառուսի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։
Այսպես է նա մեկնաբանել ի հայտ եկած կեղծ տեղեկություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ի զորավարժությունների և «Արևմուտք» զորավարժությունների ժամանակ մշակվելու է մարտավարական միջուկային զենքի կիրառումը, ինչը սպառնալիք է բնակչության համար:
«Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է բոլոր տեսակի զենքի կիրառման պլանավորում։ Իսկ կիրառումը՝ դե կներեք, չի կարելի կիրառել այն, ինչը, այսպես ասենք, սպառնալիք է ամբողջ աշխարհի, համընդհանուր անվտանգության համար։ Եվ սովորելու ենք` ինչպես պլանավորել դա»,-ասել է Մուրավեյկոն:
Օգոստոսի 31-ին Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժությունների շարքը, դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը: Դրանցում ներգրավված են ավելի քան 2 հազար զինծառայողներ, 450 միավոր ռազմական տեխնիկա։
ՀԱՊԿ-ի զորավարժություններին հատուկ ուշադրություն կդարձվի անօդաչու ավիացիայի կիրառմանը