ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ գագաթնաժողովը կկայանա: Այս մասին Նա ասել Է Daily Caller պորտալին տված հարցազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ այնքան էլ վստահ չէ, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն:
«Եռակողմ գագաթնաժողովը տեղի կունենար։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին (Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ–խմբ.), ես չգիտեմ, իսկ եռակողմ հանդիպումը կկայանա»,– ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգությունը հիմնականում ապահովելու են եվոպական երկրները, ԱՄՆ–ն միայն կօգնի նրանց:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտության կողմերը պետք է ինքնուրույն որոշեն պետությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ կկարողանա մասնակցել բանակցություններին և փակել այս գործարքը միայն Պուտինի և Զելենսկու երկկողմ գագաթնաժողովից հետո: