ՌԴ Տամբովի մարզում հեղուկացիր-ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն մահացել է

61-ամյա օդաչուն գյուղատնտեսական հողեր էր մշակում։ Նա մահացել է ինքնաթիռի կոշտ վայրԷջքի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան ՌԴ Տամբովի մարզի Բոնդարսկի շրջանում կործանվել է թեթև շարժիչով հեղուկացիր-ինքնաթիռ, 61-ամյա օդաչուն զոհվել է։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը:
«30.08.2025 թ.-ի առավոտյան Տամբովի մարզում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության օպերատիվ հերթապահ հերթափոխում հաղորդագրություն է ստացվել Գրաժդանովկա բնակավայրի մոտակայքում գտնվող Բոնդարսկի շրջանում թեթև շարժիչով հեղուկացիր ինքնաթիռի հարկադիր կոշտ վայրէջքի մասին: Զոհեր և ավերածություններ չկան, մահացել է օդաչուն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են գլխավոր վարչության օպերատիվ խումբը և թիվ 15 հրշեջ կայանի մեկ բաժանմունքը:
Ողբերգության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՌԴ քննչական կոմիտեի քննիչները պարզում են միջադեպի հանգամանքներն ու պատճառները:
Ան-2-ը կոշտ վայրէջք է կատարել Անդրբայկալում. տուժել է 9 մարդ, նրանցից 3-ի վիճակը ծանր է