ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լվովում սպանվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) նախկին քարտուղար և պատգամավոր Անդրեյ Պարուբին։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ 1971 թվ․ ծնված հասարակական-քաղաքական գործչի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի ցերեկը Լվովի Ֆրանկովսկի շրջանում: Մահացածի անունը ոստիկանությունում չեն հայտնել։
Լվովում սպանվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) նախկին քարտուղար և պատգամավոր Անդրեյ Պարուբին
© Photo : соцсети
Մինչդեռ տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Պարուբիին գնդակահարել է առաքիչի նման հագնված մի տղամարդ։ Հարձակվողը դիմել է փախուստի, նրան որոնում են։
2013–2014 թթ-ին Պարուբին եղել է Եվրամայդանի վրանային ճամբարի պարետը և ինքնապաշտպանական ջոկատների ղեկավարը։ Ավելի ուշ նա դարձել է Գերագույն ռադայի պատգամավոր, այնուհետև գլխավորել ռադան (2016-2019 թթ․), իսկ ավելի ուշ ստանձնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը: