Ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել են պատգամավոր, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար, Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիի սպանության կադրերը, որոնք նկարահանվել են արտաքին հսկողության տեսախցիկով:
Այսօր հայտնի դարձավ, որ Լվովում հրազենից սպանվել է Անդրեյ Պարուբիին։
Տեսահսկման տեսախցիկի կադրերում, որոնք հրապարակում են ուկրաինական ԶԼՄ-ները, երևում է, թե ինչպես է առաքման ծառայության աշխատակիցներին բնորոշ ուսապարկով տղամարդը հասել փողոցով քայլող Պարուբիին և մի քանի անգամ կրակել նրա վրա: Դրանից անմիջապես հետո մարդասպանը թաքցրել է ատրճանակը, որից հետո դուրս է եկել տեսախցիկի տեսադաշտից։
Լվովում հայտարարվել է «Ազդանշան» գործողություն, տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներն ու դատախազության աշխատակիցները: Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, որը դեպքի վայրից փախուստի է դիմել էլեկտրական հեծանիվով: Մարդասպանի ինքնությունը պարզվում է։
Պարուբին ՌԴ-ում հետախուզման մեջ է 2023-ի նոյեմբերից։ ՌԴ քննչական կոմիտեն Պարուբիին հեռակա կարգով մեղադրել է 2014-ին Դոնբասում տեղի ունեցած վայրագությունների մեջ, որոնց հետևանքով վիրավորվել և զոհվել է 1,2 հազար մարդ: Նա նաև ներգրավված է Օդեսայի Արհմիությունների տանը 2014-ին տեղի ունեցած ողբերգության մեջ: