Եվգենի Պետրոսյանի մոտ սրվել են սրտի հետ կապված խնդիրները

Լրատվամիջոցը գրում է, որ հայտնի երգիծաբանի մոտ շնչառության հետ կապված դժվարություններ են առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 79-ամյա գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանի մոտ սրվել են առողջության հետ կապված խնդիրները. նա դիմել է բժիշկների օգնությանը։ Այս մասին գրում է SHOT տելեգրամյան ալիքը:
Հաղորդվում է, որ նա ենթադրաբար բժիշկներին բողոքել է կրծքավանդակի ուժեղ ցավերից և շնչառության հետ կապված խնդիրներից: Ընդ որում, նշվում է, որ մի քանի տարի առաջ նրա մոտ հիպերտոնիա էին հայտնաբերել, իսկ մարտին հումորիստին նույնիսկ հիվանդանոց էին տեղափոխել աղիքային արյունահոսության պատճառով:
Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է
Ալիքի տեղեկություններով՝ բժիշկներն ավելի վաղ արգելել էին Պետրոսյանին ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ և խորհուրդ էին տվել խուսափել սթրեսային իրավիճակներից, այդ թվում՝ բեմում ելույթներից:
Առողջության վատթարացման և բժիշկներին դիմելու մասին տեղեկությունը, սակայն, դեռ չեն մեկնաբանել ո՛չ հումորիստը, ո՛չ նրա կինը՝ Տատյանան:
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Եվգենի Պետրոսյանը` իր առողջական վիճակի մասին