Երևանի «Ջրաշխարհի» հարևանությամբ մարդատարը բախվել է թիվ 41 երթուղու ավտոբուսին. կա տուժած

Բախման հետևանքով «Toyota Alphard»–ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «MAN» մակնիշի ավտոբուսը եղել է կայանված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհի» հարևանությամբ, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշառված թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, կա վիրավոր: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավոտովթարը տեղի ունեցել երթևեկության ամենածանրաբեռնված ժամին` 18:50–ի սահմաններում։
Բախման հետևանքով «Toyota Alphard»–ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «MAN» մակնիշի ավտոբուսը եղել է կայանված։ Ավտոբուսում եղել է 25–ից ավելի ուղևոր:
Վթարի հետևանքով տուժածին շտապօգության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց։
Բախման հետևանքով մեքենաներից դիզվառելիքի արտահսք է սկսվել: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան, կատարել ճանապարհի լվացան աշխատանքներ։
Վթար Տավուշի մարզում. 10 տուժածներից 4–ն անչափահասներ են
Դեպքի փաստով Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորի ինքնությունը պարզվում է:
Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարդիկ մեկ ժամից ավելի խցանման մեջ են մնացել։