Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 2 զոհ, 50-ից ավելի տուժած

Իշխանությունները հետաքննություն են անցկացնում վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մատրուհ նահանգում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով երկու մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Cairo24-ը։
Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած վթարը
Ավելի վաղ հաղորդվել էր 29 տուժածի մասին։
Տեղի բնակիչները օգնել են ուղևորներին դուրս բերել շրջված վագոններից։ Վիրավորներին տեղափոխել են Դաբաայի կենտրոնական հիվանդանոց։
Վթարի պատճառով դադարեցվել է Մատրուհ-Մոհարամ Բեկ գծի գնացքների երթևեկությունը, իսկ Եգիպտոսի երկաթուղային վարչությունը գործի է դրել կռունկներ՝ վնասված վագոնները բարձրացնելու և ինժեներական խմբեր՝ գրունտի իջեցումը վերացնելու համար, որը հանգեցրել էր գնացքի` գծերից դուրս գալուն։
Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած վթարը
Իշխանությունները հետաքննություն են անցկացնում վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։