Ծաղկաձորն oլիմպիական խաղերից առաջ ռուսաստանցի չմշկորդների վարժական բազա է դարձել

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը Հայաստանում է պատրաստվում օլիմպիական խաղերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը օլիմպիական խաղերին պատրաստվում է Ծաղկաձորի մարզաբազայում:
Հավաքականի անդամները նշում են, որ մարզումների համար բոլոր պայմանները կան՝ որակյալ սնունդ, բնություն, հարմարավետ ճանապարհներ և հագեցված բազա։ Միայն փորձում են կլիմային հարմարվել. քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա:

«Մենք երբեք նման բարձրության վրա չենք մարզվել։ Դա մեծապես ազդում է ինքնազգացողության և պարապմունքների պլանավորման վրա, ստիպված ենք փոփոխություններ կատարել հենց մարզումների ընթացքում», - Sputnik Արմենիային ասաց 3000-5000 մետր տարածությունում, ինչպես նաև դասական բազմամարտում Ռուսաստանի չեմպիոն Քսենյա Կորժովան։

Քսենյա Կորժովա
Ծաղկաձորի բազան ունի ուժային մարզումների դահլիճ և բացօթյա հրապարակներ, ինչպես նաև հեծանվային մարզումների հնարավորություններ։
1 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

2 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

3 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

4 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

5 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

6 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

7 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

8 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

9 / 9

Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը մարզաբազայում

«Մենք պետք է կարողանանք հարմարվել բարձրությանը։ Հեծանվային պարապմունքների համար ճանապարհները շատ լավն են։ Խնդիրներից մեկը թափառող շներն են», - նշեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր և Ռուսաստանի բազմակի չեմպիոն Դարյա Կաչանովան։
Դարյա Կաչանովա
Հավաքականի կազմում մարզվում է նաև հայուհի Լիլիթ Արեֆևան (Ղարիբյան): Ասում է` վաղուց էր երազում մարզվել հենց Ծաղկաձորում, որի մասին առաջին անգամ իմացել է իր երկրորդ մարզչից: Լիլիթը խոստովանում է, որ կցանկանար ներկայացնել Հայաստանը, բայց Հայաստանում այդ մարզաձևը դեռևս չկա։
«Ինձ մոտիվացնում է երազանքն ու նպատակը. ուզում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն, սահադաշտ բացել Հայաստանում, աշխատել որպես առաջին մարզիչ և մարզել տաղանդավոր երեխաներին: Մենք՝ հայերս, ուժեղ ենք ոչ միայն ամառային, այլև ձմեռային մարզաձևերում։ Ես ուզում եմ դա ապացուցել ամբողջ աշխարհին», - ասում է նա։
Լիլիթ Արեֆևա
Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, հոգեբանական տրամադրվածությունը ևս կարևոր է, քանի որ ռուսաստանցի չմշկորդներն օլիմպիական խաղերում պետք է մրցեն ավելի փորձառու մարզիկների հետ:
Նշենք, որ չնայած գործող սահմանափակումներին` Միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի օլիմպիական խաղերին չեզոք կարգավիճակով մասնակցելու իրավունք է տրամադրել 8 ռուս չմշկորդների՝ 2 տղամարդու և 6 կնոջ: 2026 թվականի օլիմպիական խաղերը տեղի կունենան Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում փետրվարի 6-ից 22-ը: Հիշեցնենք, որ 2022 թվականին ՄՕԿ-ը հանձնարարել էր թույլ չտալ ռուսատանցի և բելառուսցի մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին։ 2023 թվականին կազմակերպությունը նրանց թույլատրեց չեզոք կարգավիճակով մասնակցել անհատական մրցումների։ 2024 թվականի ամառային խաղերին Փարիզում նման ձևաչափով հանդես եկան 15 ռուսաստանցի մարզիկներ։