Սեպտեմբերի 9-12-ը Բիշքեկում կկայանա Եվրասիական վերլուծական համաժողովը։ Որո՞նք են այդ համաժողովի առանձնահատկությունները: Ո՞րն է կոլեկտիվ ստեղծագործության նորարարական վերլուծական տեխնոլոգիայի էությունը: Ինչպե՞ս է խոշոր վերլուծական համաժողովների անցկացումն ազդում ԵԱՏՄ երկրների կրթության ոլորտի վրա։ Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում այս ամենի մասին կխոսեն.
Մոսկվայում`
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների վերաբերյալ գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը։
Երևանում`
- Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՌԳԱ արտասահմանյան անդամ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։
Բիշքեկում`
- Ելցինի անվան ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր, համաժողովի կազմակերպչական կոմիտեի համանախագահ Սերգեյ Վոլկովը։
- Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ռուս-ազգային (համատեղ) համալսարանների հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Կուդրյավցևը։
- Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, «Իսիկ Կուլ-Մեծ Եվրասիա» միջազգային երիտասարդական վերլուծական ակումբի տնօրեն Այնուրա Կոչերբաևան:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan (https://t.me/Vardan_Aloyan) Telegram–յան ալիքին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։