ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Սպիտակ տունը շուրջ 3,2 մլրդ դոլարով կրճատել է զարգացող երկրների համար նախատեսված օգնությունը: Այս մասին ասվում է դատական փաստաթղթում, որը հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ։
Հաշվետվության մեջ նշվում է, որ 2024 թվականի 3,9 մլրդ դոլարի հատկացումներից 3,18 միլիարդը հանվել է։
«Պատճառն այն է, որ շատ նախագծեր հակասում էին ամերիկյան արժեքներին, միջամտում այլ երկրների գործերին և օգնում կոռումպացված առաջնորդներին խուսափել սեփական քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունից՝ միևնույն ժամանակ ոչ մի օգուտ չտալով ամերիկացիներին», - ասվում է փաստաթղթում:
Օրինակ են բերվում Հոնդուրասում կլիմայական կայունության համար 24,6 միլիոն դոլարի, Արևմտյան Աֆրիկայում կենսաբազմազանության և ցածր ածխածնային զարգացման համար 38,6 միլիոն դոլարի և Զիմբաբվեում քաղաքացիական ակտիվության համար 13,4 միլիոն դոլարի հատկացումները: