ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կեսգիշերից մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 54 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բրյանսկի մարզի վրա ոչնչացվել է 18 անօդաչու թռչող սարք, Ղրիմի Հանրապետության վրա՝ 10, Սև ծովի վրա՝ 9, Տվերի մարզի վրա՝ 8, Օրյոլի, Ռյազանի և Տուլայի մարզերի վրա՝ 2-ական, Կուրսկի, Կալուգայի և Նովգորոդի մարզերի վրա՝ 1-ական ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։