ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում ավտոմեքենայի մոտ դրոնի հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 54 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի շրջանների օդում:
«Բորիսովի շրջանի Զոզուլի գյուղում ավտոմեքենայի մոտ դրոնի հարվածից տղամարդ է վիրավորվել։ Տուժածն ունի ականապայթյունային վնասվածք, կրծքավանդակի կույր բեկորային վնասվածք և բարոտրավմա»,-նշել է տարածաշրջանի ղեկավարը Telegram-ալիքում։
Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Ավտոմեքենան վնասվել է:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը: