ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ուսուցչի սկանդալային գործով երկու անչափահաս տուժող են ճանաչվել: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Դպրոցի աշխատակցի կողմից անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության կարությունում նախաձեռնված քրեական վարույթով տուժող է ճանաչվել 2 անչափահաս, իսկ քրեական վարույթը 2025 թվականի մարտի 21-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,–հայտնել է քննչական կոմիտեն:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Ուսուցիչը կալանավորվել է, ԱԱԾ–ն ուսումնասիրում է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։