Իսրայելի բանակը Գազան հայտարարել է «մարտական գործողությունների վտանգավոր գոտի»

ՑԱԽԱԼ-ը չեղյալ է հայտարարել տեղային մարտավարական հրադադարը Գազա քաղաքի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազա քաղաքը հայտարարել է «մարտական գործողությունների վտանգավոր գոտի»։
«Իրավիճակի գնահատման և քաղաքական ղեկավարության հրահանգների համաձայն` այսօրվանից (ուրբաթ, օգոստոսի 29-ից) ժամը 10:00-ից սկսած տեղային մարտավարական հրադադարը չի տարածվի Գազա քաղաքի շրջանում, որը ռազմական գործողությունների վտանգավոր գոտի է հանդիսանում»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Մեկ ամիս առաջ Իսրայելի վրա աճող միջազգային ճնշման և Գազայի հատվածում սովի մասին մեղադրանքների ազդեցության տակ երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարեց Գազա քաղաքում, կենտրոնական ճամբարներում և Ալ-Մավասի շրջանում ամեն իր 10 ժամ տեղային մարտավարական հրադադարի մասին, մինչև հետագա ծանուցումը:
Օգոստոսի 20-ին իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողությունը: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մոտ 60 հազար ծանուցագիր է ուղարկել պահեստազորայինների զորակոչի մասին` Գազայի գրավման գործողության նախապատրաստման շրջանակներում:
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Պաղեստին պետություն չի լինելու