ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՌԴ Կուրսկի սահմանամերձ բնակավայրում վիրավորված ՎԳՏՌԿ–ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) օպերատոր Սերգեյ Սոլդատովը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում է, նա արդեն ժպտում է։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«ՎԳՏՌԿ–ի ռազմական թղթակից, Ռուսաստանի հերոս Եվգենի Պոդդուբնիի հետ այցելեցինք ՎԳՏՌԿ–ի վիրավոր օպերատոր Սերգեյ Սոլդատովին։ Վիրահատությունից հետո նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց ուրախալի է, որ արդեն ժպտում է», – Telegram–ի իր ալիքում հայտնել է Խինշտեյնը։
Նա նշել է, որ Սոլդատովը կանգնել է ականի վրա, երբ խումբը կանգ է առել դաշտում նկարահանում իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։