Օգոստոսի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Վենետիկի 82-րդ կինոփառատոնի բացման արարողությունը: Կարմիր գորգով քայլեցին համաշխարհային ճանաչում ունեցող կինոաստղերը` Քեյթ Բլանշետը, Թիլդա Սուինտոնը, Նումի Ռապասը, Հայդի Քլումը դստեր՝ Լենիի հետ և այլք։
Առաջիկա 10 օրերին իտալական Լիդո կղզին կհյուրընկալի կինոաշխարհի ամենահայտնի և տաղանդավոր դեմքերին, իսկ Կինոյի պալատ (Palazzo del Cinema) տանող կարմիր գորգով կանցնեն բազմաթիվ հանրահայտ կինոգործիչներ՝ տպավորիչ հագուստով։
Փառատոնի բացմանը ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը։