ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Նելեպովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նելեպովկա բնակավայրը», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։