Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական

ԱՄՆ ՀՀ նոր դեսպանը Նարեկ Մկրտչյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ՀՀ արդեն նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հրաժեշտ էին տվել Լիլիթ Մակունցին,
Մակունցը 2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Պաշտոնավարման ավարտից հետո Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահի հրամանագրով օգոստոսի 27-ին հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Լիլիթ Մակունցը Փաշինյանի իշխանության օրոք Ազգային ժողովում եղել է կառավարող խմբակցության ղեկավար, այնուհետև դարձել Մշակույթի նախարար։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին փոխարինել է Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը, իսկ նրան նախարարի պաշտոնում` Արսեն Թորոսյանը։