Կուրսկում ականի վրա պայթել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության օպերատորը

ՌԴ զինվորականները Կուրսկում. Արխիվային լուսանկար
Մարզպետի պաշտոնակատարի տեղեկությամբ` վիրավոր լրագրողին առաջին բուժօգնությունը զինվորականներն են ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության օպերատորը Կուրսկի մարզի սահմանամերձ բնակավայրում պայթել է ականի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Սահմանամերձ բնակավայրերից մեկում աշխատանքի ժամանակ ականի վրա պայթել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության օպերատորը։ Նա ողջ է, ստացել է վիրավորում։ Լրագրողին արդեն տեղափոխել են Կուրսկի մարզային հիվանդանոց», - իր տելեգրամյան ալիքում գրել է Խինշտեյնը։
Նա հստակեցրել է, որ վիրավորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։