Իսրայելը Եմենի մայրաքաղաքում հարվածներ է հասցրել ՆԳՆ շենքին. աղբյուր

Սանան
Իսրայելի բանակը հաստատել է հարվածներ հասցնելը՝ նշելով, որ դրանք հասցվել են ռազմական թիրախի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Իսրայելական կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել Եմենի ՆԳ նախարարության շենքին և երկրի հյուսիսում իշխող հութիական «Անսար Ալլահ» շիա շարժման անվտանգության ուժերի ուսումնական ճամբարին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եմենի մայրաքաղաքի աղբյուրը։
«Սանային իսրայելական ավիահարվածներն ուղղված են եղել «Անսար Ալլահ»-ի ռազմական օբյեկտներին, ներառյալ ՆԳՆ շենքը և անվտանգության կենտրոնական ուժերի ճամբարը», - նշել է աղբյուրը:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարվածներ է հասցրել՝ նշելով, որ դրանք հասցվել են ռազմական թիրախի:
Օգոստոսի 24-ին ևս Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին, ինչի հետևանքով զոհվել էր 4 մարդ:
Հութիները Իսրայելի ուղղությամբ 2023 թվականի վերջից հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ իրենց գործողությունները բացատրելով Գազայում պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխությամբ, որտեղ շարունակվում է Իսրայելի ռազմական գործողությունը: Հութիների գրոհների մեծ մասը կանխվել են իսրայելական հակահրթիռային պաշտպանության միջոցներով, սակայն արձանագրվել են նաև հարվածներ Իսրայելի տարածքում։ Իսրայելն ի պատասխան մի քանի ծավալուն օդային գործողություններ է իրականացրել Եմենում հութիների օբյեկտների, այդ թվում՝ նավահանգիստների, էլեկտրակայանների, գործարանների և Սանայի օդանավակայանի դեմ: