ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, օգոստոսի 27–ին պատասխանելով Պաղեստին պետության ստեղծման ծրագրերի մասին հարցին, հայտարարել է, որ նման բան չի լինելու»,-ասվում է հրապարակման մեջ:
Պաղեստին պետությունը ճանաչում է 147 երկիր, այդ թվում են Հայաստանը և ՌԴ-ն։ 2024 թվականին ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը: