Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը 100–ից ավելի ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 22 անօդաչու թռչող սարք խփվել է Սև ծովի վրա, 21-ական՝ Ռոստովի և Սամարայի մարզերում, 18-ը՝ Կրասնոդարի մարզում, 11-ը՝ Ղրիմի թերակղզում, երեքական՝ Վորոնեժի և Սարատովի մարզերում, երկուսը՝ Վոլգոգրադի մարզում և մեկը՝ Ազովի ծովի երկնքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։