ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գելենջիկի մերձակա սևծովյան ափին անտառային հրդեհն արգելափակել է 23 մարդու։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ուժեղ ծխի պատճառով 23 մարդ, որոնք հանգստանում էին Սև ծովի ափին` անտառային հրդեհի շրջանում, կտրվել են տարհանման ուղիներից։ Ռուսաստանի ԱԻՆ Փոքրաչափ նավերի պետական տեսչության աշխատակիցները մոտորանավակ են ուղարկել նրանց անվտանգ վայր տեղափոխելու համար»,- ասել են ԱԻՆ-ից:
Հրդեհը մարելու համար ներգրավվել է Մի-8 ուղղաթիռ, պատրաստության է բերվել ՌԴ ԱԻՆ Կուբանի գլխավոր վարչության աերոմոբիլային խմբավորումը: Հրդեհի մակերեսը հասել է 3,2 հա-ի:
Խոցված ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով անտառային հրդեհ է բռնկվել Կրինիցա բնակավայրի շրջանում գտնվող Պշադսկի տեղամասային անտառատնտեսության տարածքում:
Դրա տարածքն ի սկզբանե 0,7 հա էր։ Բնակավայրին վտանգ չի սպառնում։